Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վճռաբեկի նորընտիր նախագահը՝ Քոչարյանի գործի մասին. «Ժամանակ»

09:25, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
Վճռաբեկի նորընտիր նախագահը՝ Քոչարյանի գործի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանը մեզ հետ զրույցում որևէ կարծիք չհայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմունիտետի հետ կապված վիճահարույց հարցի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ իր մեկնաբանությունը կարող է համարվել ճնշելու կամ ուղղորդելու փորձ։ Խունդկարյանը նաև չասաց՝ Վճռաբեկ դատարանը Քոչարյանի հարցով դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե ոչ:

«Վճռաբեկ դատարանը ստացել է բողոք, քննության համար 90 օր ժամկետ է նախատեսված։ Գործը ստանալու պահից Վճռաբեկ դատարանն ունի 1 ամիս ժամանակ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու համար։ Իսկ եթե այդպիսի հիմքեր առկա չեն, ապա 3 ամսում կքննարկվի բողոքը»,- ասաց Խունդկարյանը։

Երվանդ Խունդկարյանն անդրադարձավ նաև ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսման ձայնագրության այն դրվագին, որտեղ խոսք է գնում դատավորի մասին։ Նա ասաց, որ դատավորներն անկախ են, և որևէ անձ իրավունք չունի միջամտելու նրա գործունեությանը։ Ամեն դեպքում ինքը համոզված չէ, որ դատավորը զանգել է իր անելիքները համաձայնեցնելու համար»։

Մանրամասները՝ թերթի համարում:

8618 | 0
Facebook