Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բա կպաշտպանես, ինչ կանես. նստած տեղը փող էիր տպում». Արա Պապյան

16:50, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
«Բա կպաշտպանես, ինչ կանես. նստած տեղը փող էիր տպում». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բա կպաշտպանես, ինչ կանես: Նստած տեղը փող էիր տպում.

«Այս աղջիկը Քոչարյանի իշխանության տարիներին ավիատոմսերի վաճառքով էր զբաղված (գրասենյակն էլ Իսահակյան փող.- Բաղրամյան պող. հատվածում էր) և բոլոր պետական կառույցներին՝ ներառյալ ԱԳՆ, ստիպում էին ավիատոմսերը նրանից գնել անգամ այն դեպքում, երբ ավելի լավ այլ առաջարկներ կային շուկայում: Սա կայուն եկամուտ էր ապահովում օրիորդ Իրինային, քանի որ պետությունն իր պաշտոնյաների գուծուղումների համար ամսական մի քանի տասնյակ հազար դոլարի, երբեմն շատ ավելի, մեծ գումարի տոմս էր գնում»:

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջիկը՝ Իրինա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ, թե Հայաստանում ի դեմս նոր իշխանությունների բռնակալություն է հասունանում:
     Սակայն, հավանաբար, ընկրկելով ֆեյսբուքյան օգտատերերի գրոհի առաջ, կարճ ժամանակ անց հեռացրել է իր գրառումը:

30504 | 3
Facebook