Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Հորդոր՝ արդարությունը «գրպանած» դատավորներին». Արմեն Դանիելյան

16:20, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
«Հորդոր՝ արդարությունը «գրպանած» դատավորներին». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ մեր օրերի ամենակարկառուն հակահեղափոխականներ են: Սա, այլևս, անվիճելի փաստ է: Նրանք իրենց անպատասխանատու որոշումներով ստվերում են անաչառ և արդար դատավորների բարի համբավը: Տխրահռչակների այդ տեսակը ոչ մի կերպ չի հրաժարվում նախկին տերերին ծառայելու՝ դեռևս գայթակղիչ թվացող մտքից: Եվ դա բնավ էլ պատահական չէ, քանզի ոչնչից միանգամից կարգվել են դատավոր: Նման անպատասխանատու դատավորների կողմից ընդունած արկածային որոշումներն ամիսներ անց հայտնվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Իսկ թե ինչ ծանր է նստում այդ դատարանի որոշումները մեր երկրի պետական բյուջեի վրա, այլևս ցավալի իրողություն է: Հարկատուների հաշվին անպատասխանատու և հումորային որոշումներ կայացնող դատավորները դարձել են լուրջ մարտահրավեր, իսկական պատուհաս մեր ժողովրդի և արդարադատության համար:

Հ.Գ. Այս գրառումը բնավ էլ սպառնալիք չէ, այլ պարզապես հորդոր է՝ հասցեագրված այն դատավորներին, ովքեր արդարադատությունը «գրպանում են» իրենց ոչ սկզբունքային գործունեությամբ...»:

| | |
5113 | 0