Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ է ձեզ աջակցում՝ Քոչարյանը և Իլհամ Ալիևը». Գեղամ Ադյան

14:50, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
«Ո՞վ է ձեզ աջակցում՝ Քոչարյանը և Իլհամ Ալիևը». Գեղամ Ադյան

Ուսանող, ակտիվիստ Գեղամ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չհարգելի՛ Մարգարիտ Եսայան, երբ Նիկոլ Փաշինյանին ասում եք, թե իբր, երբ ինքը ելույթ էր ունենում, Բաղանիսը գնդակոծվում էր, ապա մոռանում եք ձեր ով լինելը, մոռանում եք, որ 2016-ին զինվորը բահով էր կանգնած սահմանին, իսկ 2017-ի ապրիլի 2-ին հրավառություն էիք կազմակերպել ողջ հանրապետությունում, որովհետև շարունակելու էիք թալանել հայ զինվորին՝ մանվելների միջոցով և սահմանին կանգնեցնել, շարունակելու էիք երկիրը տանել ոչնչացման... Եվ այսօր գիտեք՝ ո՞վ է ձեզ աջակցում՝ Քոչարյանը ու Իլհամ Ալիևը. և ուրախ եմ, որ դուք՝ հանրապետականներդ և Ալիևը, նույն դիրքից եք խոսում, ձեր քաղաքական շահերը դեռ վաղուց համընկնում էին, պարզապես գործել եք գաղտնի...»:

27658 | 4
Facebook