Վերջին օրերին ավելացել է բնակիչների դժգոհությունը՝ կապված հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ: Ասում են՝ մարդիկ մինչև 30 րոպե սպասում են կանգառներում: 5 համարի ավտոբուսը, որը սպասարկում է Ջրվեժ և Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակչությանը, եթե նախկինում 5 րոպեն մեկ էր մոտենում, ապա, վերջին օրերին, ավելի քան 30 րոպեն մեկ: Ասում են նաև, որ, ստեղծված իրավիճակն ընտրությունների շեմին ժողովրդի մոտ իշխանության նկատմամբ սաբոտաժ կազմակերպելն է: