Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Հայկ Կյուրեղյանին ու Շանթին ազատեք ու վերջապես Սերժիկին ու Քոչարյանին ուղեկցեք բանտերը». Վահագն Ավետիսյան

11:05, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
«Հայկ Կյուրեղյանին ու Շանթին ազատեք ու վերջապես Սերժիկին ու Քոչարյանին ուղեկցեք բանտերը». Վահագն Ավետիսյան

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի մամուլի խոսնակ Վահագն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն Հայկ Կյուրեղյանը կիրակի օրվանից կրկին ազատազրկվել է հանուն «մեր հեղափոխության հաղթանակի» կամ չգիտեմ էլ ուրիշ ինչի։

Շուտով կպարզենք այն «հեղափոխական պաշտոնյայի» անունը, ով կարծում է, որ Հայկ Կյուրեղյանը կարող է ինչ-որ տեխնիկական, կամ ոչ տեխնիկական խնդիրների պատճառով մնալ անազատության մեջ։
     Այս դեպքը կրկին անգամ գալիս է հաստատելու Շանթի դիրքորոշման իրավացիությունը և լռեցնելու քննադատներին՝ մենք սովետական Ռուսաստանի գաղութն ենք, մեր ամեն ինչով ու պիտի ազատագրվենք։ Մինչ այսօր գործում է քրեակատարողական հանցագործ բյուրոկրատական կոմունիստական համակարգը, որտեղ մարդը արժեք չունի։

Ու այս նույն օրերին արդարադատության ինքնասիրահարված հնդկահավ նախարարը «լույս» է սփռում Երևանի փողոցներում ու բակերում, ստանալով ՀՀԿ-ական ընտրակեղծարարների աջակցությունն ավագանու ընտրություններում։

Հայկ Կյուրեղյանը բոլոր երիտասարդներից ամենահեղափոխականն է ու ամենաառաջինն է։ Նա միակն էր, ով բողոքեց ու իր բողոքն արտահայտեց գործնական Շանթի ու ընկերների կալանավորման ու դատապարտման դեմ, ինչի համար դատապարտվեց 9 տարով։

Նման հեղափոխությունը չի կարող ընդունելի լինել ՀՀ արժանապատիվ քաղաքացիների համար։ Ուրեմն հերթական կինոն նկարելու ու մի քանի ոչ մի բան չներկայացնող ախռանիկ ստորացնելու փոխարեն (դրանից կարող են լավ զգալ իրենց միայն կյանքից դժգոհ կոմպլեքսավորվածները) Հայկ Կյուրեղյանին ու Շանթ Հարությունյանին արագ ազատեք բանտերից ու վերջապես Սերժիկին ու Քոչարյանին ուղղեկցեք բանտերը»։

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանի բաց կալանքի ռեժիմի ժամկետն ավարտվել է, որի հիման վրա նա կրկին անազատության մեջ է:

| | |
1756 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am