Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Պրոռեկտորներին առաջարկեցի լուծում տալ բուհերում առկա մի շարք խնդիրների»․ Հովհաննես Հովհաննիսյան

13:05, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
«Պրոռեկտորներին առաջարկեցի լուծում տալ բուհերում առկա մի շարք խնդիրների»․ Հովհաննես Հովհաննիսյան

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրերս բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոռեկտորների հետ հանդիպմանն առաջարկեցի մոտ ապագայում լուծում տալ բուհերում առկա մի շարք խնդիրների, որոնց շարքում էին նաև.
     1. Բուհերի միջազգայնացման հետ կապված հստակ քայլեր իրականացել, որը ներառում է օտարալեզու ծրագերի պատրաստում (իսկ եթե առկա են նման ծրագրեր, ապա պետք է թարմացվեն ու նորացվեն): Կրթական ծրագրերը գրավիչ կերպով ներկայացնել բուհերի կայքերի միջոցով: Ներգրավել օտարերկրյա ուսանողների: Հանրաճանաչ արտասահմանյան բուհերի հետ նոր կապեր, համագործակցություն հաստատել և խորացնել, և այլն:
     2. Քննարկել բուհերում moodle կամ նմանատիպ համակարգի ներդրման հնարավորությունը և մոտ ապագայում ստեղծել արդյունավետ էլեկտրոնային կառավարման համակարգեր, որոնցով հորիզոնական կապեր կստեղծվեն բուհական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների միջև: Դասավանդվող առարկաների ծրագրերը (syllabus), շաբաթական կտրվածքով դասավանդվող նյութերի բովանդակությունը և ընթերցանության համար անհրաժեշտ ռեսուրսները պետք է արտացոլվեն էլեկտրոնային համակարգում՝ բարձրացնելով հաշվետվողականությունը, թափանցիկությունը, արդյունավետությունը և պատասխանատվությունը:
     3. Բուհերում դասավանդվող առարկաների մեջ ավելացնել հետազոտական բաղադրիչ, մագիստրատուրայում ներդնել «Հետազոտական մեթոդներ» առարկան (եթե այդպիսին դեռ չկա):
     4. Ներգրավել ուսանողներին բուհերի ներքին աշխատանքներում, օրինակ՝ կայքէջի բարելավման, բովանդակության թարգմանության, շրջակա միջավայրի բարելավման և այլ հարցերով:
     5. Հայաստանյան բուհերի մեծ մասի կայքէջերը օգտագործման համար դյուրին և գրավիչ չեն, ինչը ենթադրում է, որ բուհերը պետք է հնարավորինս շուտ լուծեն արդյունավետ կայքէջեր ունենալու խնդիրը՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով բարձրակարգ մասնագետների:
     6. Բուհերը պետք է բավարար միջոցներ տրամադրեն մարկետինգային հստակ քաղաքականություն ունենալու համար, ինչպես, նաև, իրենց՝ բուհի բրենդինգը կամ ռեբրենդինգն իրականացնելու համար, ինչը նաև միջազգայնացման կարևոր տարրերից է:
     7. Բուհերի մեծ մասը արդեն երկար ժամանակ ֆինանսական գործարքներն իրականացնում են անկանխիկ, սակայն դեռ կան բուհեր, որտեղ շարունակվում է կանխիկ գործարքների պրակտիկան: Բոլոր բուհերը կարճ ժամանակում պետք է անցնեն միայն անկանխիկ գործարքների:
     8. Բուհերը պետք է էականորեն համալրեն գրադարանային ֆոնդը, անդամակցեն online ռեսուրսների, օրինակ՝ EBSCO, JSTOR, Cambridge International Journals, Oxford Journals, այլ:
     9. Բուհերում գրադարանների աշխատանքային ժամերը պետք է երկարացվեն, քննաշրջանների ժամանակ գրադարանները կարող են անցնել շուրջօրյա կամ 12-ժամյա ռեժիմի»։

| | |
1592 | 0