Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսներն էլ են դեմ. այս գաղտնալսումն ընդամենը ծիծեռնակն է՝ հասկացնում են նրանք. «Ժամանակ»

09:30, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
Ռուսներն էլ են դեմ. այս գաղտնալսումն ընդամենը ծիծեռնակն է՝ հասկացնում են նրանք. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի իշխանությունները կտրուկ դեմ են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել այն միտքը, որ Ռուսաստանը ճանաչում է 2017թ. խորհրդարանական ընտրությունները և դրա արդյունքում ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը: Ավելին՝ ռուսները հասկացրել են, որ նախօրեին տարածված գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է այն քայլերի, որ Ռուսաստանը կարող է անել, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն հակադրվել:

ՀՀԿ-ն և հատկապես Ռոբերտ Քոչարյանը ռուսական իշխանությունների այս դիրքորոշումը համարում են իրենց անձնական հաղթանակը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե այս ԱԺ-ն չլուծարվի և մինչև 2019թ. հունիս տեղի չունենան ընտրություններ, հեղափոխական իշխանությունների և հեղափոխական մյուս ձեռքբերումների տապալումը խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի համար կլինի մի կում ջուր խմելու նման մի բան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

9039 | 1
Facebook