Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Առկա են պաշտոնական լիազորություններից անցման տվյալներ, հարուցվել է նոր քրգործ. դատախազություն

23:40, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Առկա են պաշտոնական լիազորություններից անցման տվյալներ, հարուցվել է նոր քրգործ. դատախազություն

Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը: Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության տեղեկացմամբ, քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որն արդեն ընդունվել է վարույթ, ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները, և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

| | |
13529 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
Այդ հոդվածներին ավելացրեք եվս մեկ Հոդված 299.
Պետական դավաճանություն․
ARMENIEN AHNENERBE
ARMENIEN AHNENERBE 04:18, 13.09.2018
ov uzuma Lini, Patasxana talu Ariakan Hay Azgis araj.
ya she govoril, Kto ne snami , tot protiw Nas.
Waffen-SS
Waffen-SS 04:28, 13.09.2018
osobi otdel Budet westi delo… Pod. ruk. kom.up.sek.slu.
ՀԱՅԱՀՆԵՆՀԱՅՔ
ՀԱՅԱՀՆԵՆՀԱՅՔ 04:38, 13.09.2018
Հոդված 146.
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
(146-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն) այս հոդվածն ել եթե աշխատակից կա քր․ գործում ներգրաված․