Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել

22:45, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել. «Դատական իշխանության անկախության երաշխավորման առկա խնդիրների լուծումը պահանջում է առավել հետևողականությամբ կյանքի կոչել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահանջները, իշխանության բոլոր ինստիտուտների գործունեության հիմքում դնել իրավունքի գերակայությունը՝ հաշվի առնելով, որ դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխիքների հե¬տագա ամրապնդումն անկյունաքարային նշանակություն ունի մեր երկրում իրավական պետության կայացման համար: Դատական իշխանության անկախության երաշխավորման համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման հետևողական կատարման ապահովումը՝ ինչպես դատավորների, այնպես էլ հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի ու պաշտոնատար անձի կողմից: Սեպտեմբերի 11-ին և 12-ին համացանցում և զանգվածային լրատվամիջոցներով դատական իշխանությանն առնչվող քննարկումերի առնչությամբ անհրաժեշտ է, որ քաղաքական առանձին շահարկումների և չփաստարկված ու չապացուցված տեսակետներ արտահայտելու փոխարեն իրավասու մարմինները օրենքով սահմանված կարգով բացահայտեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և անեն իրավաչափ եզրահանգում, որի շահառուներն են մեր պետությունն ու հասարակությունը»:

10862 | 3
Facebook