Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սամվել Ալեքսանյանի և Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին

18:00, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Ոստիկանությունը բերման է ենթարկել Սամվել Ալեքսանյանի և Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին

Ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար - պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորին: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ այսօր Լեոյի փողոցից 5 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն: Նրանց մոտ եղել են զենքեր, այժմ ստուգվում է զենքերի օրինականությունը, ճշտվում են հանգամանքները:

Ավելի վաղ այսօր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցրել էր, որ ոչ օլիգարխ է, ոչ էլ թիկնազոր ունի:

Իսկ ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, թե երեկ բերման են ենթարկվել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամները, ոստիկանությունից հաստատեցին՝ այո՛, բերման են ենթարկվել, բայց ազատ են արձակվել, քանի որ նրանց մոտ զենք չի հայտնաբերվել»:

| | |
10435 | 4