Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Պալիտբյուրո». Լևոն Բարսեղյան

13:05, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
«Պալիտբյուրո». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստացվեց այնպես, որ Նիկոլին ազատելու օրը՝ մի 7 տարի առաջ, Բրյուսելում ենք, Եվրոխորհրդարանի (Եվրոպայի Խորհրդի հետ չշփոթել) մի ֆրանսիացի պատգամավորի հետ զրուցում ենք Հայաստանի դրության և մարդու իրավունքների ու ԵԽԽՎ բանաձևերը չկատարելու, Մարտի 1-ի, զոհերի, քաղաքական բանկատրկյալների և Ա1+-ի մասին: Էս օսլայած ջահելը լսեց-լսեց, մի քանի հարց տվեց, էլի լսեց, հետո թե բա խոստովանեք, որ տեղի ունեցածը (ի նկատի ուներ 2008-ի նախագահական ընտրությունները), իր թերություններով հանդերձ քայլ էր առաջ ժողովրդավարության ուղղությամբ։ Բերանացի չեմ հիշում, բայց միտքն այդ էր:

Ասացի․ «Հա մաղթում եմ, որ Ֆրանսիայի նախագահի ընտրություններում Փարիզի փողոցներում բողոքավոր ցուցարարների գնդակահարեն, արտակարգ դրության սահմանեն, բանտերը լցնեն քաղաքական բանտարկյալներով և դա Եվրախորհրդարանի պատգամավորները համարեն քայլ առաջ ...

Հասկանալի է՝ ես դիվանագետ չէի և չեմ, չեմ էլ ըլլալու:

#պալիտբյուրո»։

| | |
6776 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
խելքի եկեք
խելքի եկեք 13:37, 12.09.2018
Ֆրանսիցու պատասխանը շատ բնական է, այո իմացեք որ ոչ մի եվրոպական երկիր ներքուստ ՉԻ ուզում որ որևէ երրորդ երկիր դառնա դեմոկրատական երկիր․ Նրանք հիմնականում այդ պրոցեսի ոչնչացնողն են․ Շուրջներդ նայեք կգտնեք՞ մի երկիր որ եվրոպան կամ ամերիկան օգնել են որ դառնա դեմեկրատական երկիր, նրանք ընդհակառակը խանգարում են ավելին քանդում են․ Թե չէ որտեղից են նրանք այդ կյանքի չափ կարևոր հումքը ստանալու որ իրենց բարեկեցիկ կյանքը շարունակ լինի․ Այս աշխարհում միայն շահն է թելադրում արարքը, և ամեն տեսակի արարք․