Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կան քայլեր, որ ես այլ կերպ կանեի, քան Նիկոլ Փաշինյանը». Արա Պապյան

09:25, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
«Կան քայլեր, որ ես այլ կերպ կանեի, քան Նիկոլ Փաշինյանը». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պահի կարևորության մասին

Կան քայլեր, որ ես այլ կերպ կանեի, քան Նիկոլ Փաշինյանը: Կան բաներ, որ ես ընդհանրապես չէի անի կամ ավելի թափով կանեի: Բնական է՝ մտածող մարդիկ, ի տարբերություն անմիտների, կարող են տարբեր մոտեցումներ ունենալ, մինչևիսկ տարաձայնություններ: Եվ ո՞րն է այդ մոտեցումներից ճիշտը՝ միայն ժամանակը ցույց կտա:

Այսուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում և արդարադատության հաստատման ջանքերի մեջ ես ԲԱՑԱՐՁԱԿՈՐԵՆ աջակցում եմ վարչապետին, քանզի դա հզոր պետականության ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Առանց այս անհրաժեշտ քայլերի մնացած բավարար պայմանները չեն կարող ի հայտ գալ:

Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու՝ Նիկոլը բոլորիս համար մաքրում է Նոր Հայաստան կառուցելու շինհրապարակը: Դա ծանր, փոշոտ, աղմկոտ ու անշնորհակալ, անգամ վտանգավոր աշխատանք է: Բայց սա մի փուլ է, առանց որի անհնար կլինի նորի կերտումը:

Արդ, տարբերվելով անկարևորի մեջ, պահենք միասնակնությունն ամենակարևորի մեջ՝ թույլ չտանք որևէ մեկին անգամ հույս փայփայել նախկին վիճակը վերադարձնելու հարցում»:

10551 | 1
Facebook