Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայտնի ձայնագրության հրապարակումն իրադարձությունների զարգացման կատալիզատոր է դարձել, նախկին իշխանության կարկառուն դեմքերին մեծ տհաճություններ են սպասվում: Ռուսաստանի իշխանությունը եթե միջամտի, դա ավելի է բարդացնելու իրավիճակը: Արդյունքում Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունն ավելի քաղաքականացավ, և դա Նիկոլ Փաշինյանի կուսակցության ընտրողների թիվն ավելացնելու է: Ցանկալի է, որ փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանում նման կազուսներ չլինեն, ինչպիսին ԱԱԾ-ի տնօրենի և ՀՔԾ-ի պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումն էր»: