Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել

21:25, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ:

«Ինչպես հայտնի է, այսօր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1-ի» գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք:

Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է փաստելու մի քանի կարևոր հանգամանք, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք: Դրանք են.

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում:
     Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` «փակել»/ նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է:
     Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված «դուխով» ապօրինի որոշում է կայացրել:
     ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել /կալանք/, իսկ այնուհետ` ԱԱԾ պետը /գրավ/:
     Կատարվածը հանցագործություն է` բարձարաստիճան պաշտոնյաների մասնակ­ցու­­թյամբ: Հեռախոսազրույցների հրապարակմանը հետևած ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում արված հայտարարություն­ները, մեծապես ոչ այլ ինչ են, քան անհաջող արդարացումներ: Հեռախոսազրույցների խայտառակ բովանդակու­թյու­նը մեկնաբանությունների կարիք չունի, ու զրույցներն այն մասին, թե «չար ուժերը» փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել «բարի ուժերի» հերոսական պայքարը կոռուպցիայի և հանցավորու­թյան դեմ, տվյալ համատեքստում պարզապես զավեշտալի են: Կարևոր է ընդգծել, որ այս հեռախոսազրույցները բացահայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչվող դրվագ, այլև գործող ռեժիմի բուն էությունը, օրվա իշխանության իրական դեմքը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո գոռում-գոչում են սիրո և հանդուրժողա­կանության ու արդարադատության մեջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակությանը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո խոսում են ժողովրդավարու­թյան մասին ամենակոպիտ ձևով ճնշում են ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները:

Հարկ ենք համարում ընդգծել նաև հետևյալը: Վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանվորել և հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաև համոզվելով, որ ապօրինի հարստացման և առասպելական ունեցվածքի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել: Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրությունը: Սակայն ակնհայտ է, որ Նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում:

Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչա­կան շղարշը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերած­վի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշևիզմի սկզբունքներով և ուր խրախուսվում են քաղաքա­կան ռեպրեսիա­ները»:

| | |
77266 | 36
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Ashot Erkat
Ashot Erkat 21:39, 11.09.2018
Если что-то случиться с Пашиняном, Ванецяном то виновникоми будут Р.Кочарян и С. САРГСЯН.
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
Pashinyani maze crwi ayd 200 hoqun hraparakaynoren andzamb yes kgndakaharem.
edita
edita 09:47, 12.09.2018
ԴՐԱՆՔ ՊԵՏՔ Է ԳԻՇԵՐ-ՑԵՐԵԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՄՈՄ ՎԱՌԵՆ,ՈՐ ՀԱՆԿԱՐԾ ՆԻԿՈԼԻՆ ԲԱՆ ՉՊԱՏԱՀԻ,ԹԵ ՉԷ բոլորը ազգուտակով անխտիր հայտնվելու են հրապարակում ՝հատուցելու կյանքով...ԱՍՏՎԱԾ ԱԶԱՏԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԴԱՐ ՑԱՍՈՒՄԻՑ:
Քունեմ էս վերևի կոմենտ անողի մորը
Քունեմ էս վերևի կոմենտ անողի մորը 22:11, 11.09.2018
այ ***ի վաստակ, քունեմ քեզ էլ, քու մորն էլ, ռոբի մորն էլ, սերժինն էլ....******ննի ձաք...ծծծցնեմ մորդ ու քրերիդ., քոչարյանի խխեեռռը ծծ****ով ման ես գալիս
Alina
Alina 23:28, 11.09.2018
iranc dishovi halov mtacum en Nikoli patvi het xaxan en el iranc vat exav
###
### 00:14, 12.09.2018
Robert du mardaspan es yev da asum e amen inch vor dzer tayfi dem Nikoly inch el ani der qich e
APP
APP 00:56, 12.09.2018
es hancagorcner@ ov en vor haytararutyun taracen u der mardiq el lsen, ayo Nikol sranc petq e pakel qani der datavorner@ irenc carayox shnern en
Vardan
Vardan 09:30, 12.09.2018
Ed talanchi Robe der saxa.........
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 10:09, 12.09.2018
Լռիր հավիտյան, անամոթ արարած, դու տականք էս և այս հասարակության մեջ դու տեղ չունես, ինչ մնաց ասելիք ունենաս: Զզվանք, անբարոյականի մեկն էս:
խելքի եկեք
խելքի եկեք 21:53, 12.09.2018
ով ա խելագարվել որ սրա սուտ բարբաջանքները կարդա․ Առ ու ռադ եղի խուցդ