Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ով կարճ հիշողություն ունի, հիշեցնեմ՝ ինչ երեսապաշտ, ճղճիմ խանական երկրի էր վերածվել Հայաստանը». Արմեն Մովսիսյան

18:10, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
«Ով կարճ հիշողություն ունի, հիշեցնեմ՝ ինչ երեսապաշտ, ճղճիմ խանական երկրի էր վերածվել Հայաստանը». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հեղափոխությունը չի վերջացել: Ես աջակցում եմ վարչապետին, հիշելով՝ ով արեց իր առաջին քայլը ու համայն հայության համար նոր էջ բացվեց: Ունե՞մ իմ տեսակետը 3 ամսվա ընթացքում կուտակված շատ հարցերի մասով, իհարկ է, բայց ով կարճ հիշողություն ունի, հիշեցնեմ ինչ երեսապաշտ, ճղճիմ խանական երկրի էր վերածվել Հայաստանը ու եթե դեռ լրիվ ասիական դասական խանություն չէր, ապա վստահ այդ ճանապարհին էր, քաղբանտարկյալներով, մեծամասնության լռությամբ, գրպանային կուսակցություններով:
     Մի քանի օրից Երևանի քաղաքապետի ընտրություններն են: Կասեի առաջին անգամ 1996 թվականից սկսած Հայաստանում կան բոլոր հիմքերը, ունենալ ընտրություններ, առանց մատնոցախաղի, աճպարարների, ազատ քաղաքացու ընտրությամբ: Կա՞ն արժանի թեկնածուներ, անշուշտ բայց կուզենայի, որ քաղաքապետի ընտրությունները դառնան նաև Երկրի ապագայով մտահոգ քաղաքացու` ՆՈՐ Հայաստանի ապագայի մտահոգության արգասիք: Այսօր Երևանն ընդամենը քաղաք չէ, այն համայն հայության սիրտն է, ու նաև ջրբաժան, հեղափոխության հաջորդ քայլերի արդյունավետության, համաժողովրդական աջակցության ու ցավոք, արթուն, վիրավոր, բայց ճղճիմ բանսարկու հակահեղափոխության համար: Ու եթե վստահել ենք Նիկոլ Փաշինյանին, վստահենք նաև իր թեկնածուին ինչպես իրեն: Ես իմ ձայնը ( թեկուզ և տեսական) տալիս եմ Հայկ Մարությանին»:

6973 | 2
Facebook