Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Մեկնարկում է ուշուի Եվրասիայի գավաթի խաղարկությունը

17:15, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
Մեկնարկում է ուշուի Եվրասիայի գավաթի խաղարկությունը

Սեպտեմբերի 12-ից 16-ը Երևանում կկայանա ուշուի Եվրասիայի գավաթի խաղարկությունը։ Մրցումներին հայտավորված են մարզաձևի ավանդույթներով հարուստ, միայն մրցանակակիր 10 ընտրյալ երկրների հավաքականները՝ Հայաստան, Էստոնիա, Լեհաստան, Իրան, Ղազախստան, Ֆրանսիա, Լիբանան, Հունգարիա, Բանգլադեշ, Ռուսաստան: Իրենց ունակությունները չորս ոճում կդրսևորեն տարիքային չորս խմբերի 326 մարզիկներ: «Դինամո» մարզադահլիճում կմրցեն սանդա ուշուի, իսկ «Միկա»-ում` կատա /վարժահամալիրային/ մրցաձևերի ներկայացուցիչները: Առավոտյան և երեկոյան մրցահերթերը նախատեսված են ժամը 9.00-ից 12.00-ը, ապա ժամը 15.00-ից 18.00-ը: Գլխավոր մրցավարներն են Տիգրան Չոբանյանը՝ « Դինամո » և լիբանանահայ Ավետիս Սերոբյանը՝ «Միկա»:

| | |
944 | 1