Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ տնօրենի արձագանքը՝ իր հրաժարականի մասին հարցին

16:15, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
ԱԱԾ տնօրենի արձագանքը՝ իր հրաժարականի մասին հարցին

«Խոսակցական լեզվով ասել եմ էն, ինչ ասել եմ, ինչ վերաբերում է «ռուսների հետ հազիվ եմ կարգավորել» արտահայտությանս, այո, թավշյա հեղափոխությունից հետո որոշ շրջանակներ տարածում էին, որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել ու նոր իշխանությունները փոխում են արտաքին քաղաքական վեկտորը, որը կար նաև ռուս գործընկերների մոտ, և որը հերքվել է»,- ասել է Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ձայնագրությունում հնչող «ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա ՕԴԿԲ-ի շեֆին բռնենք, կլինենք խայտառակ» արտահայտությանը:

«Կառչած չեմ այս պաշտոնից, այն զբաղեցնում եմ մեծ պատասխանատվությամբ ու կարծում եմ՝ գործեր շատ ունեմ, բայց որ վայրկյանին ժողովուրդն ու վարչապետն այդ պահանջը ներկայացնեն, կտամ հրաժարական»,- հավելել է նա՝ անդրադառնալով լրագրողների մյուս հարցին՝ վերաբերող իր հնարավոր հրաժարականին: ԱԱԾ

տնօրենը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ձայնագրության տարածման նպատակն իրենց թուլացնելն է, սկսած գործին խոչընդոտելը:

25467 | 5
Facebook