Թուրքիայի Իգդիր նահանգում պայթեցվել է ռազմական մեքենա, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել լեռնային ճանապարհներին պարեկություն անելու ժամանակ: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորում է ստացել 4 թուրք զինվորական: Ամենայն հավանականությամբ, պայթեցումն իրագործել է Քրդական աշխատավորական կուսակցությունը: