Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Հայաստանի ղեկավարի նման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է ներգրավել ԵԱՀԿ խմբին»․ Աշոտ Ասատրյան

12:45, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
«Հայաստանի ղեկավարի նման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է ներգրավել ԵԱՀԿ խմբին»․ Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությունից հետո մի շարք ադրբեջանցի վերլուծաբաններ, լրագրողներ և այլ կազմակերպությունների ղեկավարներ փորձել են հասկանալ, թե ուր է տանում Հայաստանի նոր իշխանության որդեգրած ճանապարհը Արցախի հարցի վերաբերյալ։

Գրեթե բոլորը համոզված են, որ Փաշինյանի ներկայիս տրամադրվածությունն ամենավատ դրության մեջ է դնելու ադրբեջանցի ժողովրդին։ Ժամանակին, երբ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե Հայաստանի նոր իշխանության հետ ավելի հեշտությամբ հարցեր կլուծվեն և նրան կտարբերվեն նախկին իշխանություններից և կհանձնեն Արցախի շրջանները Ադրբեջանին, փաստորեն սխալվում էր։

Այժմ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Հայաստանի նախկին իշխանությունները, գոնե, բանակցությունների և փոխզիջումների մասին էին խոսում։ Փաշինյանը, նախ, չի ցանկանում լսել փոխզիջումների մասին, հետո էլ բանակցության սեղանի մոտ է հրավիրում Արցախի հանրապետության ներկայացուցչին։

Հայաստանի ղեկավարի նման հայտարարությունից հետո, ադրբեջանական կողմը ամեն գնով փորձում է այս թեմային ներգրավել ԵԱՀԿ խմբին և միջազգային կառույցներին։ Դա է վկայում մեկ օրվա ընթացքում երկու անգամ ԱԳՆ տարածած սրտաճմլիկ հայտարարությունը և վերլուծաբանների մարդասիրական քարոզը, թե Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ադրբեջանցի փախստականների իրավունքը, քանի որ չի ցանկանում իրենց վերադարձնել Արցախը»։

| | |
2700 | 0