Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ և ինչպե՞ս քանդվեցին Հին Երևանի շենքերը». Ռուբեն Շուխյան

18:25, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
«Ինչո՞ւ և ինչպե՞ս քանդվեցին Հին Երևանի շենքերը». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ և ինչպե՞ս քանդվեցին Հին Երևանի շենքերը և տեղում կառուցվեցին միանման բարձրահարկեր՝ Փոքր Կենտրոնը վերածելով բառացիորեն քարե ջունգլիների: Սրանք հարցեր են, որոնք դեռ սպասում են իրենց պատասխանների:
     Որպես հերթական օրինակ ներկայացնենք ահա այս շենքը՝ Հովհաննես Թադևոսյանի եկամտաբեր տունը, որը կառուցվել էր 1892 թվականին: Այս եռահարկ և երկհարկանի յուրօրինակ պատշգամբներով շինությունը գտնվում էր Արամի 52 հասցեում՝ Արամի և Կողբացու փողոցների խաչմերուկի անկյունում: Պատկանել է երևանցի առևտրական Հովհաննես Թադևոսյանին, հետագայում նրա որդուն՝ Ֆադեյ Թադևոսյանին:
     Հայտնի է, որ 1890-ականների երկրորդ կեսից շենքը վարձակալվել է Նոր Բայազետի հետևակային գնդի կողմից, ծառայել է որպես գրասենյակ և այստեղ որոշ ժամանակ գործել է ակումբ, ինչպես նաև տեղակայված է եղել «Զ. Գևորգյան» տպարանը: Շենքը քանդվել է 2000-ականների սկզբին և այժմ տեղում բարձրահարկ շենք է կառուցված:
     Արխիվային լուսանկարը «Հին Երևան թաղամաս» ֆեյսբուքյան էջից»:

7545 | 3
Facebook