Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Սասուն Միքայելյանը որոշել է ռևանշ վերցնել». «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
«Սասուն Միքայելյանը որոշել է ռևանշ վերցնել». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Տարիներ առաջ Սասուն Միքայելյանն իր հարազատ Վանատուր գյուղում ռեստորան է ունեցել, որը նախորդ իշխանությունների ջանքերով փակվել է, երբ նա 2008-ին միացել է Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը։
     Հիմա, երբ Միքայելյանն ու իր կուսակցությունը եկել են իշխանության, և նա, հատկապես, Հրազդանի տարածաշրջանում «ձիու վրա» է, որոշել է ռևանշ վերցնել․ այս օրերին ռեստորանի վրա ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, բարեկարգվել է ռեստորանի բակը, ինչպես նաև ասֆալտապատվել է պատգամավորի տուն տանող ճանապարհը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

8505 | 0
Facebook