Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞ւմ կսատարի ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրության ժամանակ. «Իրատես»

09:20, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
Ո՞ւմ կսատարի ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրության ժամանակ. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե քաղաքապետի ընտրության ժամանակ ՀՀԿ-ն ոչ մի թեկնածուի ամբողջությամբ չի սատարելու, թողել են` ով ինչպես կամենա, ում ցանկանա, աջակցի, բացի մեկից: «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանին ոչ մի ՀՀԿ-ական սկզբունքորեն չի աջակցելու:

Սակայն նախապես, ասում են, ՀՀԿ-ում այլ որոշում է եղել` աջակցել մեկ միասնական թեկնածուի, որն իրենց գաղափարապես ու մարդկայնորեն ավելի ընդունելի է: Խոսքը «Լույս» դաշինքը ներկայացնող Արտակ Զեյնալյանի մասին է: Սակայն ՀՀԿ-ում «գցել-բռնել» են ու հասկացել, որ այդ պարագայում էլ իրենց ձայները գնալու են Հայկ Մարությանին, և հրաժարվել են միասնական որոշումից, քանզի ակնհայտ է, որ քաղաքապետարանում «Լույս» դաշինքը կմիանա «Իմ քայլին» ու քաղաքապետ կկարգի Հայկ Մարությանին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5942 | 0
Facebook