Շնորհանդեսից երկու օր առաջ հայտնի է դարձել, թե ինչ տեսք և անվանում կունենա նոր iPhone-ը:
Լուսանկարները հրապարակել է Twitter-ի օգտատերերից մեկը՝ Բեն Հեսքինը: Չնայած լուրերին, որ Apple ընկերությունն իր բյուջետային սմարթֆոնը կանվանի iPhone 9, այն ստացել է iPhone XC անվանումը:
Ինչպես և ավելի վաղ հաղորդվել էր, սմարթֆոնը կստանա LCD էկրան՝ OLED-ի փոխարեն և 6,1 դյույմ երկարությամբ էկրան:
Գինը, ինչպես ենթադրվում է, պետք է մյուս iPhone-ներից էժան լինի՝ 700–860 դոլարի սահմանում:
Շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: