Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում զայրացած տղամարդը միտումնավոր վրաերթի է ենթարկել մի խումբ հետիոտների (տեսանյութ)

10:35, կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ.
Մոսկվայում զայրացած տղամարդը միտումնավոր վրաերթի է ենթարկել մի խումբ հետիոտների (տեսանյութ)

Մոսկվայում Նովոչերկասկի զբոսայգում Volkswagen Polo-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտների, հայտնում է Mash-ը: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 9 մարդ:

Ըստ TASS-ի տվյալների՝ վրաերթը վարորդը միտումնավոր է կազմակերպել՝ ցանկանալով վրեժ լուծել սրճարանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Ոստիկանությունից հայտնել են, որ սրճարանում վեճի մասնակից տղամարդը դուրս է եկել, նստել մեքենան և այնքան սպասել, մինչև մյուս մասնակիցները ևս դուրս գան ու միտումնավոր նրանց վրաերթի է ենթարկել:

Միջադեպի բոլոր մասնակիցները Ղրղզստանի քաղաքացիներ են: Վրաերթի հեղինակը բերման է ենթարկվել և այս պահին ցուցմունքներ է տալիս ոստիկանությունում: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

19422 | 4
Facebook