Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ներդրումներ անելու և բիզնես գործունեություն ծավալելու համար ՀՀ-ում այսօր չկա որևէ խոչընդոտ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

20:10, շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ.
«Ներդրումներ անելու և բիզնես գործունեություն ծավալելու համար ՀՀ-ում այսօր չկա որևէ խոչընդոտ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ներդրումներ անելու և բիզնես գործունեություն ծավալելու համար ՀՀ-ում այսօր չկա որևէ խոչընդոտ: Այս մասին այսօր Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
     Վարչապետը նաև մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից՝ կրկին նշելով, որ երկու երկրների հարաբերություններում որևէ խնդիր չկա:

Այս հանդիպումը, վարչապետի խոսքով, պետք է նոր ազդակ դառնա նաև Ռուսաստանի գործարարների համար, որպեսզի նրանք առավել ակտիվ լինեն Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու հարցում:

«Այսօր մեր տնտեսության մեջ ներգրավվելու, ներդրումներ անելու համար որևէ մեկի համար չկա որևէ խոչընդոտ՝ մի պայմանով, որ որևէ գործունեություն պետք է հիմված լինի օրենքի վրա»,- հավելել է ՀՀ վարչապետը:

Տեսանյութը՝ «Ազատության»

5753 | 0
Facebook