Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում ցուցարարներն այրել են Իրանի հյուպատոսարանը

12:20, շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ.
Իրաքում ցուցարարներն այրել են Իրանի հյուպատոսարանը

Ցուցարարներն այրել են Իրաքի հյուսիսում գտնվող Իրանի հյուպատոսարանի շենքը։ Անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ շենքն այրելու ժամանակ ներսում մարդիկ չեն եղել։ Ցուցարարները հնչեցրել են կոչեր Թեհրանի կողմից Իրաքի քաղաքական իրավիճակին միջամտելու դեմ, հայտնում է «Ալ Արաբիա»-ն:

Իրաքում հինգերորդ օրն է՝ շարունակվում են հակակառավարական արյունալի գործողությունները։

Բասրայում անվտանգության աշխատակիցների հետ բախման ժամանակ զոհվել է 11 մարդ:

5901 | 0
Facebook