Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը». Աննա Հակոբյանը՝ Փարիզում կատարած գնումների մասին

11:25, շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ.
«Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը». Աննա Հակոբյանը՝ Փարիզում կատարած գնումների մասին

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին: Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել: Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում: Ու որպեսզի դա չմնա մարդկանց երևակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում (լուսանկարում): Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը: Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար. սպորտային կոշիկ՝ Մարիամին, պայուսակ` Շուշանին և նկարում պատկերված մնացածը՝ Արփիին: Շուշանի ու Արփիի նվերնների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ: Այսքանը:
     Փարիզում իմ շոփինգի ընթացքում ինձ ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը և ինձ հետ մեկնած անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ)»:

39191 | 12
Facebook