Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընթացիկ տարում Արցախում օձի կծոցի 20 դեպք է արձանագրվել

18:05, ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ.
Ընթացիկ տարում Արցախում օձի կծոցի 20 դեպք է արձանագրվել

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Արցախի Հանրապետությունում արձանագրվել է օձի կծոցի 20 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 34 դեպք:
     Նշենք, որ տուժածներից 18-ին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին), իսկ մնացած 2-ի դեպքում՝ բժշկական ցուցում չի եղել:
     Արցախի Հանրապետության բուժհիմնարկներն ապահովված են հակաօձային շիճուկով: Բնակչության բոլոր խմբերի համար օձի կծոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
     ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ազգաբնակչությանը և, հատկապես, երեխաներին զգուշանալ օձաշատ վայրերում չպաշտպանված ձևով աշխատելուց կամ գտնվելուց, իսկ աշխատելիս կրել ռետինե ձեռնոցներ ու երկարաճիտ կոշիկներ: Օձի կծոցի դեպքում տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն` գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ, անհրաժեշտության դեպքում, կներարկվի օձի հակաթույն:

3345 | 0
Facebook