Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը չեղարկել է Միքայել Հարությունյանի հետախուզումը

11:35, ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ.
Ռուսաստանը չեղարկել է Միքայել Հարությունյանի հետախուզումը

Ռուսաստանը չեղարկել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումն իր տարածքում: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

«Հարությունյանի նկատմամբ 2008թ. մարտի 1-ի գործով նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է ընդունվել չեղարկել ՌԴ տարածքում նրա հետախուզումը»,- ասել է գործակալության աղբյուրը:

Այդպիսով, աղբյուրի խոսքով, Ռուսաստանում նրան ոչինչ չի սպառնում:

Գործակալության աղբյուրը հստակեցրել է նաև, որ ավելի վաղ Մոսկվային պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման և հանձնման վերաբերյալ հարցում էր ուղարկվել ոչ թե ՀՀ դատախազությունից, այլ Միջպետական հետախուզության գծով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Հայաստանին, քանի որ վերջինն ունի ռուսական քաղաքացիություն:

9742 | 5
Facebook