Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

21:45, հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հյուսիսկորեական ընկերության և Հյուսիսային Կորեայի քաղաքացու դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ կիբերհարձակումների համար: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:

Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ այդ ընկերությունը կապված է «Հյուսիսային Կորեայի իշխանությունների կիբերակտիվության հետ»:

Հաղորդվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի քաղաքացին, ով հայտնվել է պատժամիջոցային ցուցակում, կիբերհարձակումներ է իրագործել ամերիկյան ընկերությունների դեմ:

9078 | 0
Facebook