Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան միացել են Ռուսաստանի դեմ Սկրիպալների գործով նոր մեղադրանքներին

20:25, հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան միացել են Ռուսաստանի դեմ Սկրիպալների գործով նոր մեղադրանքներին

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Ռուսաստանին մեղադրել են ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար, հաղորդում է Sky News-ը:

Արևմտյան երկրները կարծիք են հայտնել, որ այդ գործը հավանություն է ստացել ռուսական իշխանությունների կողմից:

«Երեկվա հաղորդագրությունն ամրապնդել է մեր մտադրությունը՝ դադարեցնել մեր տարածքներում արտասահմանյան հետախուզական ցանցերի գործունեությունը»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնել էին Սկրիպալների թունավորման համար կասկածվողների ռուսաստանցիների անունները:

9201 | 0
Facebook