Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կբացատրե՞ք, թե ցորենի, ալյուրի ու կարագի թանկացումն ինչի՞ հետևանք է»․ Ոսկան Սարգսյան

00:10, ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ.
«Կբացատրե՞ք, թե ցորենի, ալյուրի ու կարագի թանկացումն ինչի՞ հետևանք է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում ժողովրդի իշխանությունն է հաստատվել: Պետական որևէ մարմին կամ պաշտոնյա իշխանության տիրոջը` ժողովրդին, կբացատրի՞, թե վերջին օրերին Հայաստանում ցորենի, ալյուրի, հիմա էլ` կարագի թանկացումն ինչի՞ հետևանք է․ համաշխարհային շուկայում այդ մթերքները թանկացե՞լ են, նշված ապրանքների խոշոր ներկրողները գիշերը վատ երազ են տեսե՞լ, Բաթումիի, Փոթիի նավահանգիստներում վատ եղանա՞կ է, նավերը չե՞ն կարողանում բեռնաթափվել: Ժողովուրդն իրավունք ունի իմանալ»։

6079 | 4
Facebook