Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետի պաշտոնից

19:50, չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ.
Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետի պաշտոնից։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի. Կամո Քոչունցին ազատել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից»:

4210 | 0
Facebook