Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ռոբերտ Քոչարյանն ու մեջքով կանգնած երիտասարդներն ընկել են դռնեդուռ

14:35, չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ.
Ռոբերտ Քոչարյանն ու մեջքով կանգնած երիտասարդներն ընկել են դռնեդուռ

Վերջին օրերին, հատկապես ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքից հետո, Հայաստանում Քոչարյանն ու նրա սակավաթիվ կողմնակիցներն ակտիվացել են: Ասում են, Քոչարյանն իր կողմնակիցներին հրահանգել է ողջ Հայաստանի տարածքում սկսել ստորագրահավաք ի պաշտպանություն Քոչարյանի: Համաձայն շրջանառվող լուրերի, Քոչարյանը ստիպել է այցելել նաև այն մարդկանց, որոնց ժամանակին ինքը «նեղացրել» է: Ասում են նաև, որ դռնեդուռ այցելությունների մեջ հիմնականում այն երիտասարդներն են, որոնք ազգակցական կապեր ունեն Քոչարյանի հետ և մեջքով կանգնած, արևապաշտպան ակնոցներով, կամ՝ դեմքը չցուցադրելու այլ տարբերակներով մասնակցում էին, ի պաշտպանություն Քոչարյանի, վերջերս Բաղրամյան 26-ի դիմաց կազմակերպված ակցիային:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
37829 | 9
Facebook