Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կատարվել են նշանակումներ ու ազատումներ

17:15, չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ.
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կատարվել են նշանակումներ ու ազատումներ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հրամաններով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
     Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:
     Ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետի պաշտոնին:
     Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մհեր Խուրշուդյանը ս/թ սեպտեմբերի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի պաշտոնին, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի պաշտոնին:
     ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի այլ հրամաններով Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Դանիելյանը ս/թ սեպտեմբերի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հրանտ Աբազյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի պաշտոնին:
     Մեկ այլ հրամանով էլ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ Արտակ Մարտիրոսյանը ս/թ սեպտեմբերի 3-ից փոխադրման կարգով նշանակվել է Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին:

4600 | 0
Facebook