Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը չի բացառել ռուսական զենք գնելու համար Հնդկաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը

11:50, ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ.
Պենտագոնը չի բացառել ռուսական զենք գնելու համար Հնդկաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը

ԱՄՆ պաշտպանության նախարարի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Ռենդալ Շրայվերը հայտարարել է, որ Վաշինգթոնը չի բացառում Հնդկաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ ռուսական զենք գնելու համար: Այս մասին նա ասել է Վաշինգթոնում Քարնեգի կենտրոնում:

Շրայվերի խոսքով՝ ԱՄՆ-ը չի անտեսի Հնդկաստանի գործողությունները, որը կարող է «ձգտել դեպի Ռուսաստանում արտադրված խոշորագույն համալիրներն ու համակարգերը»:

«Քիչ հավանական է, որ մենք բացառություն կանենք Հնդկաստանի համար»,- ասել է Շրայվերը՝ նշելով, որ Պենտագոնին մտահագում են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու՝ Հնդկաստանի ծրագրերը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը ողջ աշխարհին սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել ռուսական С-400-ների գնման համար:

9067 | 0
Facebook