Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը սպառնացել է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից

10:50, ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ.
Թրամփը սպառնացել է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ երկիրը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, եթե այն չփոխվի դեպի լավը: Այս մասին նախագահ Թրամփն ասել է Bloomberg-ի հետ զրույցում:

«Եթե այն չբարելավի իր աշխատանքը, ապա մենք դուրս կգանք ԱՀԿ-ից: ԱՀԿ-ը բարեփոխումների անհրաժեշտություն ունի»,- ասել է Թրամփը:

Թրամփն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը մշտապես պարտվում է ԱՀԿ շրջանակներում վեճերում:

«Միայն անցած տարի մենք սկսեցին հաղթել: Եվ գիտե՞ք ինչու: Քանի որ նրանք գիտակցում են, որ մեր պարտության դեպքում ես կլքեմ այդ կազմակերպությունը»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:

Գործակալությունը նշում է, որ ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրսբերումը հարված կհասցնի տնտեսական համակարգին:

9712 | 0
Facebook