Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Twitter-ին, Facebook-ին և Google-ին մեղադրել է գրաքննության համար

10:50, հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ.
Թրամփը Twitter-ին, Facebook-ին և Google-ին մեղադրել է գրաքննության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Twitter, Facebook և Google ընկերությունների գործունեությունն անօրինական է, քանի որ նրանք փորձում են լռեցնել Հանրապետական կուսակցության աջակիցների կարծիքը, հաղորդում է The Sun-ը:

«Կարծում եմ, որ Twitter, Facebook և Google ընկերություններն անարդար են հանրապետականների նկատմամբ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Ավելի ուշ նա Twitter-ի իր էջում գրել է, որ Google-ն իր կայքում հրապարակել է նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ ժողովրդին ուղղված ուղերձները, սակայն դադարեցրել է այդ փորձը Թրամփի իշխանության օրոք:

«Կարծում եմ՝ դա լուրջ խնդիր է, քանի որ ընկերությունները փորձում են լռեցնել երկրի բնակչության մեծամասնության կարծիքը, իսկ մարդիկ դա չեն ցանկանում: Մենք արդարություն ենք ցանկանում»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

8407 | 0
Facebook