Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ երբ կցուցադրվի Apple-ի նոր արտադրանքը

23:10, երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ.
Հայտնի է՝ երբ կցուցադրվի Apple-ի նոր արտադրանքը

Ֆրանսիական Europe ռադիոկայանը հայտարարել է, որ Apple-ի նոր արտադրանքը կներկայացվի սեպտեմբերի 12-ին՝ Սթիվ Ջոբսի թատրոնում:

Նախկինում մի քանի աղբյուրներ ևս մատնանշել են այդ օրը: Հիշեցնենք, սկսած 2012 թվականից ընկերությունը նոր iPhone-ները ներկայացնում է սեպտեմբերի 7-12 ընկած ժամանակահատվածում:

Այս անգամ Apple-ը կներկայացնի 3 նոր iPhone-ներ, բարակ շրջանակներով սմարթ-ժամացույց Apple Watch Series 4 և թարմացված iPad Pro՝ դարձյալ բարակ շրջանակներով՝ առանց Home կոճակի:

Վերջերս հայտնի է դարձել, որ 5,8 դյույմանոց սմարթֆոնը կանվանվի iPhone Xs:

12290 | 0
Facebook