Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեծագույն աղքատությունը սրտի և հոգու աղքատությունն է». այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է

15:40, կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ.
«Մեծագույն աղքատությունը սրտի և հոգու աղքատությունն է». այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է

Այսօր կաթոլիկ միանձնուհի, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր(1979) Մայր Թերեզայի (լրիվ անունը՝ Մայր Թերեզա Կալկաթացի, իսկական անունը` Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբ․՝ Agneze Gonxhe Bojaxhiu) ծննդյան օրն է: Նա ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքին։
     1931 թվականին իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով` 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը` ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ:
     Որոշ տվյալներով նա ունի հայկական ծագում, ինչի մասին Վազգեն Առաջինն է հայտնել Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել է Հայաստան, հանդիպել է, նաև, Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին:
     Նա ամբողջ կյանքում ողորմածության ու գթասրտության խորհրդանիշ եղավ ու այդպիսինը մնաց, անգամ, մահվանից հետո:
     «Մեզ հարկավոր չեն զենք ու ռումբեր. չարիքին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր և կարեկցանք»
     «Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն ինքներդ գտնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ նույնը կնկատեք շրջապատող աշխարհում»
     «Ի՞նչ կարող եք անել դուք աշխարհում խաղաղության ամրապնդման համար. գնացե՛ք տուն և սիրեք ձեր ընտանիքը»:

13971 | 0
Facebook