Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ ով կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը

22:05, շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ.
Հայտնի է՝ ով կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Այս մասին Yerkir.am-ին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ կարգախոսը լինելու է. «Միասին` հանուն Երևանի»:

Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։

Դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ապա՝ ՀՅԴ նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին ակնհայտ կեղծ մեղադրանքով բանտարկվել է, ապա՝ արդարացվել։

Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը։

6043 | 7
Facebook