Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չգիտեմ՝ Ադրբեջանն ինչպես է դուրս գալու այս շոկից». Աշոտ Ասատրյան

11:00, շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ.
«Չգիտեմ՝ Ադրբեջանն ինչպես է դուրս գալու այս շոկից». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չգիտեմ՝ Ադրբեջանն ինչպես ա դուրս գալու այս շոկից, բայց Անգելա Մերկելին այլևս ոչ մի երկրում չեն կարող այնպես դիմավորել, որ նա զարմացած մնա:

Հայաստան՝ երկիր, որտեղ երկրի վարչապետը և նախագահը, ժողովրդի հետ նկարվելով, բարևելով քայլում են հերիք չի, մի հատ էլ աշխարհի հզորներից մեկի՝ Գերմանիայի կանցլերին էլ հետները ման են տալիս երեկոյան Երևանի փողոցներում:

Մեկ այլ տեղ ժողովրդից նման ջերմություն ու էներգիա չես կարող ստանալ, ինչպես Հայաստանում»:

39032 | 18
Facebook