Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը ողջ աշխարհին սպառնացել է պատժամիջոցներ սահմանել ռուսական С-400-ների գնման համար

10:15, ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ.
ԱՄՆ-ը ողջ աշխարհին սպառնացել է պատժամիջոցներ սահմանել ռուսական С-400-ների գնման համար

ԱՄՆ-ը չի բացառում ցանկացած երկրի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, որը կգնի ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նոյերթը:

«Մենք դեմ ենք ողջ աշխարհում մեր գործընկերների և դաշնակիցների կողմից ռուսական С-400-ների գնմանը: Դա կարող է հանգեցնել պատժամիջոցների»,- ասել է Նոյերթը՝ հիշեցնելով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին:

«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցը, ինչպիսին Թուրքիան է, օգտագործում է С-400-ները, և դա հակասում է մեր քաղաքականությանը»,- նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

2017թ. Անկարան և Մոսկվան պայմանագիր էին կնքել С-400-ների մատակարարման շուրջ: ԱՄՆ-ը բազմիցս դժգոհություն էր հայտնել այդ կապակցությամբ և Թուրքիային սպառնացել պատժամիջոցներով, այդ թվում նաև ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման արգելքով:

Սպառնալիքներին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ներից:

12575 | 2
Facebook