Սեպտեմբերի 1-ից Մաքսային միության տարածք թեթև մեքենաների ներկրման մաքսատուրքերի դրույքաչափը կնվազի՝ 20%-ից հասնելով 17%-ի, գրում է «Коммерсант»-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումը:
Մաքսատուրքերի դրույքաչափերը նվազում են Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ ունեցած՝ Ռուսաստանի պարտավորությունների շրջանակներում և գործում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի տարածքներում:
Հաղորդվում է նաև, որ 2017թ. մաքսատուրքերը նոր թեթև մեքենաների համար արդեն նվազել էին՝ 23%-ից մինչև 20%, և պետք է նվազեն նաև հետագայում. 2019թ. այդ ցուցանիշը պետք է կազմի մինչև 15%: