Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ. սա վտանգավոր խաղ է». Ստյոպա Սաֆարյան

00:25, չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ.
«Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ. սա վտանգավոր խաղ է». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ։ «Կալաշնիկով գրուպ»-ը 2014-ից ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցների տակ է։ Մեր դաշնակիցները եթե ուզենային Հայաստանում զարգացնել ռազմաարդյունաբերությոնը, դա վաղուց արած կլինեին՝ երբ իրենք էլ շատ փող ունեին, սանկցիաներ էլ չկային։ Սա վտանգավոր խաղ է ու թիվ մեկ թիրախը Հայաստանն անուղղակի պատժամիջոցների դաշտ մտցնելն է։ Չգիտեմ, թե ինչ հաշվարկով է ՀՀ իշխանությունը այս հակաամերիկյան դեմոնստրացիային միացել։ Չգիտեմ էլ, թե համագործակցության համաձայնագրում ինչ ճկունություններ են ապահովված Հայաստանի համար։ Կցանկանամ, որ անտեղյակության արդյունք չլինի ու փարատեն բոլոր կասկածները։ Ամերիկյան կողմը նման բաները չի անտեսելու, եթե դրանք շոշափում են պատժամիջոցները։ Զարմանալի է, որ Հայաստանում այս խնդրի մասին չի խոսվել ու գրվել»։

19273 | 11
Facebook