Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոխվել է «Փյունիկ»-ի տարբերանշանը

16:35, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Փոխվել է «Փյունիկ»-ի տարբերանշանը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը այս մրցաշրջանից հանդես է գալու նոր տարբերանշանով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հիմա աշխատանքներ են տարվում նոր կայքի ստեղծման ուղղությամբ:

Ներկայացնում ենք տարբերանշանի իմաստը, որը դրվել է վերջինիս հիմքում․
     1. Ակումբի հիմնական գույնը նռան գույնն է։ Հայկական դիցաբանության մեջ նուռը խորհրդանշում է հաջողություն և պտղաբերությունը (այս դեպքում՝ գոլերի առատությունը):
     2. Վերևում Արին-բերդի թագն է՝ Երևան քաղաքի խորհրդանիշը։
     3. Մեջտեղում հայոց այբուբենի բնորոշ զարդանիշ տառերն են։
     4. Ձախից անսահմանության խորհրդանիշն է։
     5. Աջից՝ Հայաստանի խորհրդանիշը (հաճախ օգտագործվում է խաչքարերի վրա)։
     Բոլորը միասին նմանվում են ազնիվ հայկական պտղին՝ նռանը։ Այնտեղ մեծ թվով համեղ հատիկներ են, բայց միայն միասին ենք մենք ակումբ:

3714 | 0
Facebook