Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է պաշտպանական ներուժն ամրապնդելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոկորպորացիան:
«Մենք պետք է պատրաստ լինենք պայքարել թշնամական գերտերությունների դեմ: Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ կոչնչացնեն»,- ասել է Ռոհանին:
Նա հավելել է, որ Իրանը երբեք ագրեսիա չի դրսևորել այլ պետությունների նկատմամբ: Իրանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն չի համարձակվում հարձակվել Իսլամական Հանրապետության վրա, քանի որ Թեհրանն ուժեղ մրցակից է:
«Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի հարձակվում մեզ վրա: Վաշինգթոնը գիտակցում է, թե որքան ուժեղ ենք մենք, նրանք գիտեն մեր ուժի և ներուժի մասին»,- ասել է ԻԻՀ նախագահը: