Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

16:00, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Dawn խմբի մենակատար Սերժ Թանկյանն այսօր նշում է ծննդյան 51-ամյակը։ Հատկանշական է, որ նրա կնոջ ծննդյան օրը նույնպես այսօր է` օգոստոսի 21-ին։

Սերժ Թանկյանը ոգեշնչման աղբյուր է հայ երիտասարդների համար։ Նա աշխարհին ներկայացնում է հայերին ու նրանց խնդիրները: Ս․ Թանկյանը հասարակական ակտիվ գործունեություն է իրականացնում և հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։

Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Սերժ Թանկյանը մեծ հայրենասեր է, ով անարձագանք չի թողնում Հայաստանում ծավալվող իրադարձությունները և աչքի է ընկնում խոր հայրենասիրական դրսևորումներով։

Հեղափոխության օրերին նա հայրենակիցների կողքին էր և աջակցում էր Նիկոլ Փաշինյանին։ Հայրենիքից հեռու ապրելը նրան անմասն չի թողնում բուն հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից։

Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է
| | |
4624 | 2