Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորտուգալիայի խոշորագույն համալսարաններից մեկում հայերեն կսովորեն

14:35, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Պորտուգալիայի խոշորագույն համալսարաններից մեկում հայերեն կսովորեն

Լիսաբոնյան համալսարանում հայերենի ուսուցման դասընթացներ են հայտարարվել, հաղորդում է Rusarminfo-ն:

Դասընթացները կսկսվեն 2018թ. սեպտեմբերից և կանցկացվեն «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ: Դասընթացը նախատեսված է երկու կիսամյակի համար:
     «Մենք ոչ միայն առաջարկում ենք ևս մեկ նոր լեզու սովորել մեր ֆակուլտետում։ Մեր հետաքրքրությունը հայերենի նկատմամբ կապված է հնագույն ու շատ կարևոր մշակույթին մոտ լինելու հնարավորությամբ»,- ասել է Լիսաբոնյան համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Միգել Տամենը։

Պորտուգալացի ուսանողների համար նոր լեզուն կդասավանդի «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» անդամ Լիա Խաչիկյանը, ով Հայաստանից Պորտուգալիա է տեղափոխվել 2014-ին:

7104 | 0
Facebook